MIG Trans ընկերությունը մասնակցել է «Innovation Day» կոնֆերանսին, որը կազմակերպվել էր հուլիսի 26-28-ը Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի կողմից՝ Enterprise Armenia-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ֆինանսական աջակցության շնորհիվ։
Կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 30 հայկական ընկերություններ, որոնք ներկայացրեցին իրենց բիզնեսի ներուժը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոտոն և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ MIG Trans-ը՝ որպես Հայաստանի առաջատար բեռնափոխադրող ընկերություն, մասնակցել է միջոցառմանը` նոր կապեր հաստատելու և նոր ներդրումային հնարավորություններ բացահայտելու նպատակով:
«Մեր ընկերությունն ունի 500 ավտոմեքենաներից բաղկացած պարկ և ամսական տեղափոխում է 200-ից 250 հազար տոննա բեռ։ Սակայն մենք չունենք բավականաչափ մեքենաներ, իսկ մեր ծառայությունների պահանջարկն աճում է։ Մենք աճի մեծ ներուժ ունենք, և հուսով եմ, որ այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ներկայացնել մեր ծառայությունները և գտնել խնդիրների լուծումները, որպեսզի կարողանանք դիմակայել մեր առաջ դրված մարտահրավերներին»,- շնորհանդեսի ժամանակ ասաց MIG Trans ընկերության գլխավոր տնօրեն Ինգա Մարտիրոսյանը։
MIG Trans ընկերությունը ավելի քան 10 տարի զբաղվում է բեռնափոխադրումներով՝ առաջարկելով միջազգային բեռնափոխադրման ծառայություններ Եվրոպայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից և այլ երկրներից դեպի Հայաստան և հակառակը։