Ծառայություններ

Մեր ծառայությունները

Ցանկանու՞մ եք Ձեր բեռները տեղափոխել ապահով և միաժամանակ մատչելի գներով:

MIG Trans ընկերությունը մատուցում է բեռնափոխադրումների ծառայություններ փոխադրման բոլոր փուլերում՝ փաստաթղթերի պատրաստումից մինչև բեռնաթափում:

Յուրաքանչյուր իրականացվող բեռնափոխադրում ունի յուրովի բարդություն, յուրաքանչյուր բեռ յուրովի առանձնահատկություն. մեր մասնագետներըը կլուծեն բոլոր խնդիրները և կառաջարկեն ամենաարդյունավետ լոգիստիկ լուծումները:

MIG Trans-ն առաջարկում է ավտոտրանսպորտային, օդային, երկաթուղային և ծովային բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով: Ընկերության մասնագետները կօգնեն իրականացնել հավաքական բեռի տեղաղփոխում, ներմուծում և արտահանում:

Մեր մասնագետները հոգ են տանում բեռնափոխադրման բոլոր ասպեկտների մասին՝ սկսած բեռների ապահովագրությունից, մաքսային բրոկերային ծառայություններից, անվճար փաթեթավորումից մինչև պահեստավորման ծառայություններ և բեռների շարժի մոնիտորինգ:

Մենք տեղափոխում ենք բեռներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Չինաստան, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա և հակառակ ուղղությամբ։