MIG Trans. 10 տարի բեռնափոխադրումների շուկայում
MIG Trans. Լոգիստիկայի ոլորտում ձեր հուսալի գործընկերը
MIG Trans՝ բեռնափոխադրում բոլոր ուղղություններով

MIG Trans-ը միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն է։ Ոլորտի ներկայացուցիչների հետ երկարաժամկետ համագործակցությունը և փոխադրվող ապրանքների ծավալը հնարավորություն են տալիս առաջարկել շուկայում լավագույն գինը։ Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է մեծ կամ փոքր ծավալով, շտապ և հուսալի կերպով բեռ առաքել՝ դուք ճիշտ տեղում եք:

Մեր թիմը կազմված է երկար տարիների փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներից։ Ամեն օր մենք գտնում և իրականացնում ենք ամենաշահավետ լոգիստիկ լուծումներ՝ լիովին բավարարելու մեր հաճախորդների կարիքները:

Մեր ընկերությունը առաջարկում է տրանսպորտային ծառայությունների լայն տեսականի: Մենք տրամադրում ենք ծառայություններ ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար՝ երաշխավորելով ձեր բեռի անվտանգությունը և սահմանված ժամկետում ճշգրիտ ժամանումը:

Մեր մասին

MIG Trans-ում աշխատում են պրոֆեսիոնալներ

"MIG Trans ընկերությունը հանդիսանում է բեռնափոխադրումների շուկայում առաջատար, որը կազմակերպում է հաճախորդների բեռների արտահանման եւ ներմուծման ողջ գործընթացը: Ընկերությունը կապի մեջ է 1000 բեռնատար մեքենանենրի վարորդների հետ, ինչը թույլ է տալիս ձեր բեռը տեղափոխել հնարավորինս արագ և անվտանգ կերպով: MIG Trans–ի օգնությամբ տեղափոխված բեռների ամսական ծավալը հասնում է 10000 տոննայի: Մենք համագործակցում ենք միջազգային առաջատար գործընկերների հետ, ինչը հնարավորություն է ընձեռնում կատարել ստանձնած պարտականությունները ամենասեղմ ժամկետներում և պատշաճ որակով։ Սա մեզ համար բացառիկ հնարավորություն է ընձեռնում համագործակցելու և ծառայություններ մատուցելու ՀՀ առաջատար ընկերություններին, որոնք իրենց ընտրությունը կատարել են հօգուտ փաստաթղթերի, փաթեթների և ծանրոցների՝ հուսալի և ժամանակակից առաքման ծառայության: MIG Trans ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալ լոգիստներ, որոնք ամեն օր տարբեր ուղղություններով մշակում են մի քանի տասնյակ պատվերներ: Կոնտակտային մեծ բազայի և շուկայում ավելի քան 10 տարվա պատմություն ունենալու շնորհիվ, մենք առաջարկում ենք ամենա մրցունակ և ակտուալ գներ: "
Հեռախոս
Երկ - Ուրբ +(374) 99 666 179
Հասցե
Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Կոմիտաս 7/1
Լրացնել հայտ
000000001100 տարի
հաջողված աշխատանք
000011000000 պատվերներ
մենք ստանում ենք ամեն ամիս
110000000000 կմ
ճանապարհ են անցնում մեր մեքենաները շաբաթվա ընթացքում
Վերջին Նորություններ

Նորություններ MIG Trans-ից

5-discount-cargo
MIG Trans ընկերությունը հանդես է եկել նոր, շահավետ առաջարկով: Այսուհետ, յուրաքանչյուր նոր պատվիրատուի հետ համագործակցելու ժամանակ առաջին բեռնափոխադրման համար գործում է 5% զեղչ: Հայաստանի բեռնափոխադրումների ոլորտի առաջատարներից մեկը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները: Կազմակերպությունը զբաղվում է տարբեր, ամենադժվար բեռնափոխադրումների տեսակներով, որոնցից հատկապես առանձնանում է շուտ փչացող մրգերի և բանջարեղենի փոխադրումը: Մենք մասնագիտական մոտեցում ենք ցուցաբերում
Կարդալ ավելին
Mig-trans-red-truck
MIG Trans ընկերությունը՝ Հայաստանի բեռնափոխադրումների շուկայում առաջատարներից մեկը, այս տարի նշեց իր գործունեության 10-ամյակը: Կազմակերպությունն արդեն շուրջ 10 տարի է ինչ հայտնի է ամբողջ Հայաստանում և այլ երկրներում: Սկսելով լայնածավալ փոխադրումներ տարբեր երկրներով՝ կազմակերպությունը ձեռք բերեց մեծաքանակ հաճախորդներ և այժմ ընդլայնում է իր շրջանակները և սկսում ծովային և ցամաքային փոխադրումներ: Իր գործունեության 10 տարիների ընթացքում
Կարդալ ավելին
mig-trans-Innovation-day-armenia
MIG Trans ընկերությունը մասնակցել է «Innovation Day» կոնֆերանսին, որը կազմակերպվել էր հուլիսի 26-28-ը Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի կողմից՝ Enterprise Armenia-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 30 հայկական ընկերություններ, որոնք ներկայացրեցին իրենց բիզնեսի ներուժը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոտոն և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան
Կարդալ ավելին

Մեզ հետ աշխատելու

առավելությունները

Տրանսպորտային միջոցների սեփական պարկ, որը թույլ է տալիս տեղափոխել ապրանքներ 1 կգ-ից մինչև 24 տոննա

ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ /ԳԻՆ/ՈՐԱԿ/ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ լավագույն հարաբերակցությունը

Անհատական ​​խորհրդատվություն և աջակցություն

Հիշատակումներ

Հաճախորդները մեր մասին


«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել MIG Trans-ի բոլոր աշխատակիցներին լավ և համակարգված աշխատանքի համար՝ մեր տեխնիկայի տեղափոխումը Սանկտ Պետերբուրգից Երևան ապահովելու գործում։

Բոլոր փուլերը շատ հստակ են և կարգավորված՝ դիմումի մշակումից մինչև բեռնաթափում, իհարկե, ներառյալ փաստաթղթերի հոսքը: Սա մեծատառով պրոֆեսիոնալիզմ է։»

Ալինա Սարգսյան՝ «UNIVERSARIUM» գիտակրթական կենտրոնի տնօրեն

Մեր ծառայությունները

Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները

MIG Trans-ն առաջարկում է ավտոտրանսպորտային, օդային, երկաթուղային և ծովային բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով: Ընկերության մասնագետները կօգնեն իրականացնել հավաքական բեռի տեղաղփոխում, ներմուծում և արտահանում:

Մեր լոգիստները հոգ են տանում բեռնափոխադրման բոլոր ասպեկտների մասին՝ սկսած բեռների ապահովագրությունից, մաքսային բրոկերային ծառայություններից, անվճար փաթեթավորումից մինչև պահեստավորման ծառայություններ և բեռների շարժի մոնիտորինգ:

Մենք տեղափոխում ենք բեռներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Չինաստան, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա և հակառակ ուղղությամբ։

FAQ
Հաճախ տրվող հարցեր
Սեղմեք «Հայտ» կոճակի վրա, ընտրեք «որ երկրից եք ուղարկում» և «որ երկիր եք ուղարկում» բեռը, գրեք սկզբնական և վերջնական հասցեն: Լրացրե՛ք «բեռի անվանումը» տողը, ընտրեք բեռի քաշը և ծավալը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ MIG Trans առցանց հայտի ձևում կարող եք նշել քաշը կիլոգրամներով, տոննաներով և ցենտներով, իսկ ծավալը՝ խորանարդ մետրերով, խորանարդ սանտիմետրերով և լիտրերով: Վերոնշյալ տողերը լրացնելուց հետո անցեք տրանսպորտի տեսակին և ընտրեք ձեր բեռի համար հարմար տրանսպորտի տեսակը։ Ընտրեք մեկնման և առաքման ամսաթիվը: «Հեռախոս» տողում մուտքագրեք ձեր համարը կամ կոնտակտային անձի համարը: Լրացրեք էլփոստի տողը: «Նկարագրություն» բաժնում ներկայացրեք մանրամասներ ուղարկվող բեռի մասին։ Հետևեք ձեր էլ. փոստին և հեռախոսին, մեր անձնակազմը հնարավորինս շուտ կկապվի ձեզ հետ:
MIG Trans-ը կօգնի արագ տրանսպորտ գտնել ձեր բեռը փոխադրելու համար: Մենք մշտական ​​կապի մեջ ենք բեռնատարների վարորդների հետ և կկազմակերպենք բոլոր գործընթացները ձեր բեռն անվտանգ և շուտ ուղարկելու և ստանալու համար:
Մուտքագրեք պատվերի, հաշիվ-ապրանքագրի կամ հայտի համարը՝ բեռների առաքման կարգավիճակը պարզելու համար: Հարցերի դեպքում դիմեք MIG Trans օպերատորին:
Վիճակագրություն
Մեր ձեռքբերումները
MIG Trans-ն առաջարկում է ավտոտրանսպորտային, օդային, երկաթուղային և ծովային բեռնափոխադրումներ:
Ավտոտրանսպորտային
92%
Երկաթուղային
2%
Օդային
6%