“MIG Trans” ընկերությունը տոնում է 10-ամյակը, սկսում ծովային և ցամաքային բեռնափոխադրումներ

Mig-trans-red-truck

MIG Trans ընկերությունը՝ Հայաստանի բեռնափոխադրումների շուկայում առաջատարներից մեկը, այս տարի նշեց իր գործունեության 10-ամյակը: Կազմակերպությունն արդեն շուրջ 10 տարի է ինչ հայտնի է ամբողջ Հայաստանում և այլ երկրներում:

Սկսելով լայնածավալ փոխադրումներ տարբեր երկրներով՝ կազմակերպությունը ձեռք բերեց մեծաքանակ հաճախորդներ և այժմ ընդլայնում է իր շրջանակները և սկսում ծովային և ցամաքային փոխադրումներ: Իր գործունեության 10 տարիների ընթացքում ընկերությունը կնքել է բեռնափոխադրումների իրականացման բազմաթիվ երկարաժամկետ պայմանագրեր խոշորագույն ներմուծողների և արտահանողների հետ:

Ընկերությունը ոչ միայն հոգ կտանի ձեր բեռնափոխադրման մասին, այլև կօգնի այս գործընթացի բոլոր փուլերում: MIG Trans-ը տրամադրում է ծառայությունների համալիրը. բեռի տեղափոխում առաքողի պահեստից, բուն բեռնափոխադրում, բեռի տեղափոխում մինչև ստացողի պահեստ, պահեստային ծառայություններ, մաքսային ձևակերպումներ:

MIG Trans-ն առաջարկում է ավտոտրանսպորտային, օդային, երկաթուղային և ծովային բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով: